Ամերիկացի լրագրող Ջեյմս Կերչիկը բացատրել է, թե ինչու է սկանդալային դեմարշ կազմակերպել Russia Today հեռուստաալիքի ուղիղ եթերում: Պարզվում է, դա սոսկ Ռուսաստանի ԼԳՏՊ հանրությանն ուղղված «փոքր, բայց կարեւոր զորակցություն» չէր: Կերչիկը եւս մեկ նպատակ էր հետապնդում`«դիմակազերծել RT-ի կործանարար ազդեցությունը, որն իրեն իսկական լրատվամիջոց է ձեւացնում` իրականում այդպիսին չլինելով», ինչի մասին Կերչիկն ինքը գրել է The Washington Post-ի հոդվածում:
Այդ ալիքը «տարածում է ճկուն կոնսպիրոլոգիական տեսություններ եւ գաղափարներ «ընդդեմ իսթեբլիշմենթի», որպեսզի առաջ մղի հակաամերիկյան եւ հակալիբերալիստական թունավոր ծրագիրը», - պնդում է Կերչիկը, հավելելով, որ RT-ում «խոսող գլուխների» շարքում կան նաեւ «հանուն սեպտեմբերի 11-ի ճշմարտության հանդես եկող մարտիկներ», հակասեմականներ եւ ծայրահեղականության այլ դրսեւորումներ»:
Այն երկու րոպեի ընթացքում, որի ժամանակ չէին ընդհատել իր եթերը, Կերչիկը հասցրել էր ամոթանք տալ բոլորին, ով աշխատում է RT-ում, ինչպես նաեւ հարցրել էր հաղորդավարուհուն, թե վերջինս ինչպես է կարող է իրեն լրագրող անվանել, երբ «իրեն վճարողները» կառավարում են իսկական լրագրողներին ճնշող, տանջող եւ սպանող երկիր, ասված է հոդվածում, հաղորդում է NEWSru.com-ը:
Նույնասեռական Կերչիկը, որին RT էին հրավիրել WikiLeaks-ի տեղեկատու Բրեդլի Մենինգի դատավճիռը քննարկելու համար, խոստովանոմ է, որ այդ հնարավոությունն իր շահերի համար է օգտագործել, իսկ ծիածանագույն ամրակապերը գնել էր սեքոնդ-հենդում եւ այնպես էր հագել, որ սկզբում չերեւային հագուստի տակից, իսկ երբ իրեն խոսք էին տրամադրել, դրանք ցուցադրել էր:
«Ոչ մի կասկած չկա, որ RT -ն 100%-ով վերահսկվում է պետության կողմից, - ընդգծել է Կերչիկը: - Երբեմն այնտեղ չափավոր քննադատության պահանջ կա, սակայն ըստ էության, պուտինամետ քարոզչություն է իրականացվում: Քարոզչության ցինիկ, մանրամասն մշակված տեսակ»:





























