Ծխախոտային ընկերությունների նկատմամբ զանգվածային հայցերով հայտնի փաստաբան Ռոնալդ Մոթլին մահացել է 68 տարեկան հասակում, հաղորդվում է նրա կողմից հիմնադրված ընկերության՝ Motley Rice-ի կայքում:

Ընկերության համահիմնադրի խոսքով՝ մահվան պատճառները բազմամյա հիվանդությամբ պայմանավորված բարդություններն էին:

Նրա գործունեության վրա է հիմնված հանրահայտ «Մերոնքականը» ֆիլմը, որում նկարահանվել են Ալ Պաչինոն ու Ռասսել Քրոուն: Մոթլիի դերը կատարել է Բրյուս ՄաքՋիլը, փոխանցում է «Lenta.Ru»-ն: