Հատուկ անցքով 14-րդ դարի մատանի են հայտնաբերել բուլղարացի հնագետները՝ Կավարնա քաղաքի մերձակայքում: 2011-ից ի վեր՝ այդ տարածքից հայտնաբերվել է ավելի քան 30 զարդ, այդ թվում՝ ոսկե մատանիներ եւ մարգարիտներով ականջօղեր:
Հետազոտողների խոսքով՝ մատանու մեջ պարունակվող թույնը պատրաստվել է դեռեւս Հին Հռոմի ժամանակներում, սակայն օգտագործվել 16-17 դար անց: Ի սկզբանե նման մատանիներն օգտագործվել են ինքնասպանությունների համար՝ հիվանդություններից, կտտանքներից կամ տանջալից մահվանից խուսափելու համար: Ավելի ուշ նմանատիպ զարդերը օգտագործվել են սպանություններ իրականացնելու համար:




























