Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ «տնտեսական» կամ «առեւտրական» պատերազմ դեռ չի եղել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է քաղաքագետ Էդուարդ Պոպովը՝ անդրադառնալով ռուս-ուկրանական հարաբարերություններում ծագած լարվածությանը:
Նրա համոզմաբ, Ռուսաստանը լուրջ լծակներ ունի Ուկրաինայի տնտեսական իրավիճակի վրա ազդելու համար: «Ռուսաստանին Ուկրաինայի ամսական պարտքը ավելանում է, նկատի ունեմ Գազպրոմի պարտքը, դրան ավելանում է նաեւ այն, որ Ուկրաինան ռիսկի է դիմել Ռուսաստանի պարտապանը դառնալ եւ դատարանի որոշմամբ պարտավոր է վճարել 7 միլիարդանոց տուգանք՝ Գազպրոմի գազի պակասորդի համար, ինչպես որ գրված է համաձայնագրում»,- նշել է Էդուարդ Պոպովը: Նրա խոսքով, այդ կերպ Ուկրաինան կհայտնվի բավական բարդ դրության մեջ՝ ոչ այն բանի համար, որ Ռուսաստանը Եվրամիության հետ ասոցացման համձայնագիր կնքելու պատճառով նրա դեմ կվարի ինչ-որ նպատակաուղղված պատերազմ, այլ առաջին հերթին այն պատճառով, որ Ռուսաստանը կսկսի պաշտպանվել՝ իր շուկաները եվրոպական էժան արտադրանքի վերաարտահանումից եւ ուկրանական արտադրանքի արտահանումից պաշտպանելու համար:
«Ուկրաինան, որն հիմա բավական դժվար փուլում է, գրեթե հայտնվել է ֆինասնական փակուղու առաջ եւ սրությամբ զգում է, ըստ իս, չմտածված որոշման հետեւանքներըը»,- եզրափակել է փորձագետը:





























