Կոլումբիայի Հեղափոխական զինված ուժերի ապստամբները օգոստոսի 23-ին հայտարարել են երկրի իշխանությունների հետ երկխոսությունը դադարեցնելու մասին, որն ուղղված էր տեւական զինված հակամարտության կարգավորմանը։

Դրանից հետո Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոս Կալդերոնը կարգադրել է կառավարության պատվիրակությունը հետ կանչել Հավանայից, որտեղ ընթանում էին բանակցությունները։

Բանակցությունների դադարը ապստամբների հետ համաձայնագիրը ստորագրելուց հետո դրա հարցով ժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին Կոլումբիայի նախագահի որոշումն էր։ Ապստամբները մտադիր են մտածելու համար ժամանակ վերցնել։

Հավանայում ապստամբների ներկայացուցիր Պաբլո Կատատումբոն իշխանություններին կոչ է արել հիմնադիր ժողով գոմարել՝ խաղաղության մասին պայմանավորվածությունները քննարկելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Պատվիրակությունը հետ կանչած նախագահը հայտարարել է. «Մենք բանակցությունները կվերսկսենք այն ժամանակ, երբ հարմար կգտնենք»։
Միաժամանակ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ ապստամբները օգոստոսի 26-ին  բանակցությունները վերսկսելու պատրաստակամություն են հայտնել։

Իշխանությունների եւ ապստամբների երկխոսությունը սկսվել էր 2012թ. Օսլոյում՝ Վենեսուելայի, Կուբայի, Նորվեգիայի եւ Չիլիի միջնորդությամբ։ Կոլումբիայի զինված հակամարտությունը շարունակվում է 1960-ականներից, դրա զոհ են դարձել հարյուր հազարավոր մարդիկ։