2008-ի օգոստոսին Ռուսաստանի կողմից ընդունված ոչ պարզ, սակայն միակ ճիշտ որոշումը՝ ճանաչելու Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը, ճակատագրական էին այդ երիտասարդ պետությունների համար, քանի որ հնարավորություն տվեցին ինքնուրույն որոշելու իրենց ապագան: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ երկու պետությունների նախագահներին ուղղված շնորհավորական ուղերձում:
Նախագահը բարձր է գնահատել երկու պետություններում ժողովրդավարություն հաստատելու ուղղությամբ տարվող քայլերը եւ այն աշխատանքները, որոնք ուղղված են երկրների բնակիչների բարեկեցությունն ապահովելուն: Նա նշել է, որ Ռուսաստանը կշարունակի համակողմանիորեն աջակցել այդ երկրներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:





























