Ամերիկացի հանրահայտ գրող Ջերոմ Դեւիդ Սելինջերի (1919-2010) մահվանից 5 տարի անց, ԱՄՆ-ում կհրապարակվեն ստեղծագործություններ, որոնք նա գրել է ճգնավորության տարիներին: Այս մասին ասվում է Սելինջերի նոր կենսագրականում, որն ԱՄՆ-ում վաճառքի կհանվի հաջորդ շաբաթ:
Գրքի հեղինակները պնդում են, որ 2015-ից սկսած ամերիկյան գրախանութներում կվաճառեն Սելինջերի առնվազն 5 նոր ստեղծագործություններ: Այս մասին հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Սելինջերը դադարել է իր գրքերը հրապարակել 1960-ականների սկզբից, սակայն բազմաթիվ աղբյուրներ պնդում են, որ նա չի դադարել գրել: 1974-ին տված հարցազրույցում գրողը հաղորդել է, որ «գրում է ամեն օր, սակայն բացառապես իր համար»:




























