Երեւանում մեկնարկել է միջուկային անվտանգությանը նվիրված հայ-ամերիկյան սեմինար: Այն անցկացվում է Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում՝ միջուկային անվտանգության տարածաշրջանային գիտական կենտրոնում: 5-օրյա ծրագիրը ներառում է շնորհանդեսներ եւ դաշտային պարապմունքներ:
Սեմինարին մասնակցելու նպատակով Երեւան է ժամանել ԱՄՆ Էներգիտակայի դեպարտամենտի՝ 11 անդամներից բաղկացած պատվիրակությունը: Հայակական կողմից սեմինարին կմասնակցեն ԱԻՆ-ի, առողջապահության, էներգետիկայի, տարածքային կառավարման, գյուղատնտեսության, ԿԳ, էկոլոգիայի, պաշտպանության, ԱԳ նախարարությունների եւ Ոստիկանության, ինչպես նաեւ մի շարք պրոֆիլային ընկերությունների՝ կառավարությանը կից միջուկային անվտանգության պետական կոմիտեի, հայկական ԱԷԿ-ի, ներկայացուցիչներ:
Սեմինարը բաղկացած է լինելու երկու մասից՝ պաշտպանության տեխնիկական միջոցների եւ ռադիացիայի հետեւանքների բուժման մեթոդների ցուցադրություն: Պրակտիկ պարապմունքները տեղի կունենան հենց համալսարանի բակում:





























