Իսկապես, Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին վերջին երկու շաբաթների ընացքում բեռներն ավելի խիստ ստուգումների են ենթարկվել, սակայն առճակատում կամ ապրանքների մուտն արգելելու փորձեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ռուս քաղաքագետ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով ռուս-ուկրաինական ներկայիս լարված հարաբերություններին:

Քաղաքագետի խոսքով՝ «առեւտրային» պատերազմ արտահայտությունը, որը կիրառվում է ռուս-ուկրաինական հարաբերությունները բնորոշելու համար, առաջին անգամ կիրառվել է ուկրաինական օլիգարխներից մեկին պատկանող ՀԿ-ի հայտարարությունում: «Ոչ Ռուսաստանի, ոչ Ուկրաինայի կառավարությունները նման բնորոշման հետ չեն համաձայնել»,-ընդգծել է Կոնստանտին Զատուլինը:

Մեկնաբանելով ռուս-ուկրաինական հարաբերությունները՝ նա ընդգծել է, որ իրականում ռուսական կողմը կիրառել է ճիշտ այնպիսի միջոցներ, ինչպիսիք կիրառում են ԵՄ ապրանքների նկատմամբ: «Դա կապված է ապրանքի ծագումը հստակեցնելու հետ, քանի որ, եթե Ուկրաինան ստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը՝ ազատ առեւտրի գոտի կառուցելով, ապա Ռուսաստանն ու Մաքսային միության երկրները պետք է պաշտպանեն իրենց շուկաները ապրանքների գերբհոսքից»,-ընդգծել է Զատուլինը, մեկնաբանելով, որ խոսքն «ապրանքային» պատերազմի մասին չէ, այլ ներքին շուկայի պաշտպանության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին ռուսական մաքսատունը արգելափակել էր ամբողջ ուկրաինական արտահանումը՝ չնայած որ Ռուսաստանի կառավարությունում հայտարարել էին, որ պատժամիջոցներ չէին ընդունել: Ավելի ուշ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հասկացրել էր, որ Ռուսաստանը կխստացնի մաքսային գործընթացները, եթե Կիեւը ստորագրի ԵՄ հետ Ասոցացմա համաձայնագիրը: