Սիրիայի նկատմամբ ռազմական գործողությունը առանց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի թույլտվության հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ այդ երկրում քիմիական զենք են կիրառել, երկուշաբթի հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը:
ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդը, որտեղ Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակում են հակասիրիական բանաձեւերի ընդունումը, չի ցանկանում իր վրա պատասխանատվություն վերցնել եւ կարգավորել Սիրիայում տիրող իրավիճակը, հայտնում է բրիտանացի նախարարը:
Ֆրանսիայի՝ վերջերս Լիբիայի դեմ ռազմական գործողություն նախաձեռնող երկրի իշխանությունները հայտարարել են, որ շատ շուտով Սիրիայում կոնֆլիկտի հնարավոր ռազմական միջամտության որոշում կկայացվի: «Որոշումը կընդունվի մոտ օրերս»,- հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ նախարար Լորան Ֆաբիուսը: Նախարաը բազում անգամ հավաստիացրել է, որ եթե քիմիական զենքի կիրառման փաստը հաստատվի, «ուժային արձագանքի» անհրաժեշտություն կզգացվի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ԶԼՄ-ում տեղեկություն էր հայտնվել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ զինված ու-երը սիրիական կոնֆլիկտի լուծման համար կարող են ռազմական միջոցներ կիրառել, եթե առկա լինեն նախագահ Բարաք Օբամայի համապատասխան հրահանգները:
Թուրքիան եւս պատրաստ է միանալ Ասադի վարչակարգի դեմ ցանկացած կոալիցիայի, եթե անգամ չլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի պաշտոնական որոշումը: «Այս պահին 36-37 երկիր քննարկում է նման այլընտրանքներ: Եթե այդ քննարկումների արդյունքում ստեղծվի հակասիրիական կոալիցիա, Թուրքիան այդ կոալիցիայում իր տեղը կունենա»,- հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ահմեդ դավութօղլուն:
Թուրքիայի մասնակցությունը հակասիրիական կոալցիային կարող է հիմնական հանգամանք դառնալ՝ հաշվի առնելով, որ երկիրը Սիրիայի հետ ձգվող անմիջական սահման ունի, որն արդեն ակտիվորեն կիրառվում է սիրիական տարածք զենք ու օտարեկրացի զինվորականներ տեղափոխելու համար:
Արեւմուտքը Սիրիայի նկատմամբ առանց ՄԱԿ-ի թույլտվության ռազմական գործողութան առիթ

Հասանելի է
русский



























