Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիու Պատրիոտան հրաժարական է տվել՝ բոլիվացի ընդդիմադիր սենատոր Ռոխեր Պինտոյի Բրազիլիա փախչելու պատճառով: Փախուստը կազմակերպել են բրազիլացի դիվանագետները: Այն երկու երկրների միջեւ սկանդալի պատճառ է դարձել:

Պինտոն Լա-Պասի բրազիլական դեսպանատանն է նախորդ տարվա մայիսի 28-ից, որտեղ նրան ապաստան էին տրամադրել՝ կապված Էվո Մորալեսի կառավարության կողմից հետապնդվելու հետ: Բոլիվիայի իշխանությունները հայտարարել էին, որ Պինտոյի դեմ միանգամից մի քանի քրեական գործ կա հարուցված: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Բոլիվիայի կառավարությունը Բրազիլիայի իշխանություններին իր խորին անհանգստությունն է հայտնել՝ «փոխադարձության սկզբունքը» խախտելու առնչությամբ: Օգոստոսի 26-ի երեկոյան հայտնի է դարձել, որ սկանդալի պատճառով Բրազիլիայի ԱԳ նախարար Անտոնիու Պատրիոտան հրաժարական է տվել: