Վենեսուելայի ոստիկանությունը հաղորդել է, որ բացահայտել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վրա նախապատրաստվող մահափորձը: Այս մասին հաղորդել է երկրի ՆԳ նախարար Միգել Ռոդրիգես Տորրեսը:

Նախարարի խոսքով՝ հարձակման կազմակերպման նախապատրաստման մեջ կասկածում են Կոլումբիայի 2 քաղաքացիների՝ 18 եւ 22 տարեկան:Նրանք ձերբակալվել են 10 օր առաջ:

Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», ինքը Մադուրոն դավադրության մեջ մեղադրում է ԱՄՆ-ին: Նա կոչ է արել նախագահ Բարաք Օբամային հրապարակավ պատասխանել այն հարցին, արդյոք նա իմացել է հարձակման նախապատրասման մասին: