Այսօր` մարտի 17-ին Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, կշարունակվի «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի դատաքննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի պաշտոնեական անգործության:
Նշենք, որ այս առնչությամբ Զ. Փոստանջյանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, որ մարտի 5-ին կայացած նախորդ դատական նիստի ժամանակ Ն. Նազարյանի ներկայացուցիչը դատարանին հայտնել էր, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Ն. Նազարյանը 2010թ. փետրվարի 26-ին կայացրել է որոշում` հանցագործությունների մասին պատգամավորի հաղորդումները Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին: Սակայն այս որոշումը Փոստանջյանին տրամադրվել է ուժացումով` մարտի 9-ին: Ըստ «Ժառանգության» պատգամավոր, այդ որոշմամբ Ն. Նազարյանը ճանաչում և ընդունում է 2009թ. հոկտեմբերի 22-ին, 29-ին եւ նոյեմբերի 12-ին «Ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, մադրիդյան սկզբունքների և ՀՀ-ում տիրող բռնապետական ռեժիմի» անցկացված բողոքի խաղաղ գործողությունների մասնակիցների հանդեպ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից օրինազանց գործողությունների` հանցագործություններ կատարելու փաստը:



















