Մարտի առաջին կեսին ԱՄՆ-ում Facebook սոցիալական ցանցն իր հաճախելիությամբ փոքր առավելությամբ (0,04 տոկոս) առաջ է անցել Google-ից, ինչի մասին խոսում են Hitwise վերլուծական ընկերության տվյալները: Դա արդյունք է վերջին տարում Facebook-ի հաճախելիության աճի՝ 185 տոկոս Google-ի 9-ի դիմաց: 2007թ. սեպտեմբերին Google-ը զբաղեցնում էր առաջին տեղը ինտերնետից օգտվող ամերիկացիների հաճախելիությամբ, իսկ մինչ այդ առաջատարը MySpace-ն էր:
Երրորդ եւ չորրորդ տեղերը զբաղեցնում են Yahoo! Mail փոստային ծառայությունն ու Yahoo! կայքը: Հինգերորդ տեղում է YouTube ճանաչված վիդեոպորտալը:
Facebook-ը խոշորագույն սոցիալական ցանցն է աշխարհում՝ 400 միլիոն այցելուներով: Ոչ պաշտոնական տվյալներով՝ 2009թ. ընթացքում ցանցն աշխատել է 700 մլն դոլար:



















