Պերուի հարավ-արեւելքում ձնահյուս է: Իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել:
Տարածաշրջանում ջերմաստիճանը -15 է, փոխանցում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը: Ճանապարհները պատված են մերկասառույցով: Տասնյակ բնակավայրեր մեկուսացված են: Մտավախություն կա, որ էլեկտրամատակարարումը կարող է դադարեցվել: Լուրջ վնաս է հասցվել ֆերմերային տնտեսություններին: Զոհերի եւ տուժածների մասին հաղորդագրություններ են ստացվում:
Ինչպես հաղորդում է «Ինտերնովոստին», վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին, առատ տեղումների պատճառով ավելի քան 5 հազար ընտանիքներ, որոնք բնակվում են Պունոյի տարածքում, մեկուսացվել են: Նախնական հաշվարկներով՝ արտակարգ իրավիճակի պատճառով արդեն սատկել է մոտ 12 հազար լամա, որոնք բնակվում էին ֆերմաներում:
Երկրի տուժած շրջաններ է այցելել երկրի նախագահը եւ հումանիտար օգնություն հասցրել տուժածներին:



























