Մարտի 16-ին Լոնդոնում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած հայտարարությանը իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի աշխատանքի նախարար Օմեր Դինջերը։

«Էրդողանը ասել է, որ պետք եղած դեպքում Թուրքիայում անօրինական ապրող 100 հազար հայ աշխատողներին կվտարենք Թուրքիայից։ Ես՝ որպես աշխատանքի նախարար, կողմ եմ այդ հայտարարությանը։ Դա Հայաստանի համար լուրջ վտանգ է ներկայացնում։ Մենք հաղթաթուղթ ունենք եւ այն կարող ենք օգտագործել։ Թուրքիան ցանկանում է Հայաստանի հետ խաղաղության մեջ ապրել։ Սակայն այլ երկրներ թուրք-հայկական հարաբերությունները վտանգող իրադրություններ են ստեղծում։ Թուրքիան մի շարք հաղթաթղթեր ունի եւ Թուրքիայում անօրինական աշխատող հայաստանցիները դրանցից մեկն են։ Մեր աշխատողները դժվարությամբ են հացի գումար վաստակում, իսկ մենք արտասահմանցի անօրինական աշխատողի վրա աչք ենք փակում»,-նշել է թուրք նախարարը։