ՀՅԴաշնակցություն կուսակցությունում հրաժարվել են մեկնաբանել մամուլում շրջանառվող լուրերը՝ կուսակցության մի շարք անդամների եվրոպական երկրներում դեսպաններ եւ գլխավոր հյուպատոսներ նշանակելու մասին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը նշել է. «Ժամանակը կգա, կմեկնաբանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ կլինի մեկնաբանել»:
Նշենք, որ NEWS.am-ի տեղեկություններով, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հրայր Կարապետյանը նշանակվելու է Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս: Նաեւ շրջանառվում են տեղեկություններ, որ ՀՅԴ-ն կրկին անդամակցելու է կոալիցիային, իսկ ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նշանակվելու է դեսպան եվրոպական երկրներից մեկում:




























