ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելան ծայրահեղ վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից եւ բուժումը շարուակում է ընդունել Յոհանեսբուրգի իր տանը: Այդ մասին հաղորդում է երկրի նախագահի գրասենյակի վարչության ղեկավար Մակ Մահարաժը:
«Այսօր առավոտյան Նելսոն Մանդելան դուրս է գրվել Պրետորիայի հիվանդանոցից: Նրա վիճակը ծայրահեղ է, որը ժամանակ առ ժամանակ դառնում է անկայուն: Սակայն բժիշկները համոզված է, որ նա նման պարբերական բուժում կստանա Հյուտոնի իր տանը, ինչպես որ Պրետորիայի հիվանդանոցում»,- հայտարարել է Մակ Մահարաժը, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով նախկին նախագահի տանը հիմնել են վերակենդանացման պալատ, որտեղ հերթապահելու են հիվանդանոցի բժիշկները:
95-ամյա Մանդելան հունիսի 8-ին սուր թոքային բորբոքմամբ տեղափոխվել էր հիվանդանոց: 27-ամյա ազատազրկման ընթացքում նրա հիվանդացել էր թոքախտով:





























