Սեպտեմբերի 1-ին Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին` նախկին ՊՆ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի արդյունքում եղել են տուժածներ: Ժամը 17:48-ին պատահարի վերաբերյալ ստացվել է ահազանգ. հայտնել են, որ տուժածներին անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայսատանի փրկարարական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ 39DS177 պետհամարանիշներով «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը: Ղեկին գտնվել է 1981թ.-ի ծնված Հ.Ս.-ն:
Մինչ փրկարարները դեպքի վայր են հասել, Հ.Ս.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ տեղափոխվել « Արմենիա» բժշկական կենտրոն:
Ժամը 19:10-ին փրկարարները ավտոմեքենայից մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով դուրս են բերել ուղեւորներ 1995թ. ծնված, ժամկետային զինծառայող Ա. Ս.-ին եւ 1989թ.-ին ծնված Ա. Փ.-ին: Նրանց նույնպես տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն , որտեղ Ա.Փ.-ը մահացել է: Բժիշկները Հ.Ս.-ի եւ Ա.Ս.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն:





























