Երեւանի Ներքին Չարբախ 1-ին փողոցում, օգոստոսի 31-ին, ուժեղ քամուց շրջվել է թիվ 52 տան տանիքը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամուց շրջվել են Ներքին Չարբախ 1-ին փողոցի Ա. Մ.-ին պատկանող թիվ 52 տան(200քմ մակերեսով) եւ Ց.Ս.-ին պատկանող թիվ 58 տան (160քմ մակերեսով) տանիքները:
Փրկարարները դեպքի վայրում իրականացրել են շրջված տանիքի ամրացման եւ վտանգավոր տարածքի սահմանազատման աշխատանքներ:





























