Սեւան - Գավառ ավտոճանապարհին՝ Ծովազարդ գյուղի մոտակայքում, օգոսոտոսի 31-ին տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետեւանքով քաղաքացիներն արգելափակվել են ավտոմեքենայի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 35 ԼՕ 130 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ ուղեւորներ Ս. Ս.-ն եւ Գ. Հ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Զոհեր եւ տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:




























