Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարող է գլխավորել ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության անցկացման համար Ռուսաստանի հայտի ներկայացումը: Միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերին՝ Ցյուրիխում, հաղորդում է REGNUM գործակալությունը՝ վկայակոչելով փոխվարչապետ Իգոր Շուվալովին: Վերջինս այդ մասին հայտնել է ՌԴ կառավարության նախագահության նիստի ժամանակ:

«Այդ թվում եւ դուք, Վլադիմիր Վլադիմիրովիչ, հրավեր եք ստացել մասնակցել այդ արարողությանը: Բոլորն են հիշում, թե ինչպես ենք մենք աշխատել Սոչիի 2014թ. հայտի ներկայացման վրա»,- ասել է Շուվալովը: