Օգոստոսի 31-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 24-ամյա Դավիթ Ա.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր գողության եւ խարդախության  մեղադրանքներով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 12.00-ին, նույն բաժին է ներկայացել 20-ամյա Գայանե Պ.-ն, որը օգոստոսի 30-ից նույնպես հետախուզվում էր գողության եւ խարդախության մեղադրանքներով: