Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 6 հասցեի մոտ, սեպտեմբերի 1-ին, իրար են բախվել «Դեու Նեքսիա», «ԳԱԶ-3110», «Միցուբիշի» եւ «Ֆոլսքվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Դեու Նեքսիա»-ի 2 ուղեւորները ու «ԳԱԶ-3110»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























