Ոստիկանության Իջեւանի բաժնում, սեպտեմբերի 1-ին հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի հանդում գյուղացիները զրահամեքենայի ականի մարտական գլխիկ են գտել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը  նշված վայրում հայտնաբերել է «Տ-12» տիպի հակատանկային հրանոթի 2 արկ, որոնք մնացել են 1991-1993 թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակից:

ՀՀ ՊՆ հատուկ ծառայողների մասնագետների միջոցով ձեռնարկվում են միջոցառումներ հայտնաբերվածը վնասազերծելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: