Լոռիի մարզի ոստիկանները սեպտեմբերի 1-ին մի սահմռկեցուցիչ սպանություն են բացահայտել, որը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Ստեփանավանի միլիոնի թաղամասում: NEWS.am-ի տեղեկություններով Վարդաբլուր թաղամասի բնակչուհի 22-ամյա Հեղինե Գալստյանը դանակով հարվածներ է հասցրել ու սպանել Միլիոն թաղամասի բնակիչ Ալեքսանդր Կլիմովին:
Դեպքը տեղի է ունեցել վերջինիս տանը: Ապա Ստեփանավանի 9-րդ դասարանի մի աշակերտուհու հետ, Կլիմովի դին թաքցրել են իր տան կից արհեստանոցում: Սպանությունը տեղի է ունեցել չորս օր առաջ, սակայն բացահայտվել է երեկ:
Այս դեպքի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Հեղինե Գալստյանը սպանության կասկածանքով ձերբակալված է:
Հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածով: Թե ինչն է դրդել 22-ամյա Հեղինեին սպանել տղամարդուն, դեռ պարզվում է:




























