Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, որի ընթացքում կհանդիպի իր գործընկեր` ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ: Նա Պատրուշեւի հետ կքննարկի երկկողմ համագործակցությանը, հունիսին Ն. Պատրուշեւի` Երեւան կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր:
Արթուր Բաղդասարյանը կհանդիպի նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում հետ կքննարկի Հայաստան-ՀԱՊԿ ռազմավարական գործակցությանը, ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի գործունեությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























