Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին բաց նամակ է տարածել, թե ինչու է մտադիր շուտով հեռանալ քաղաքականությունից: Նա նաեւ ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին վերադառնալ:

Ավելի վաղ վարչապետը մեկ անգամ չէ, որ հայտարարել էր, որ մտադիր է շուտով հեռանալ քաղաքականությունից: Նամակում Իվանիշվիլին հայտարարում է, որ վարչապետի եւ կոլաիցիայի ղեկավարի իր գործառույթները իրականացված են: Նա կհեռանա քաղաքականությունից, երբ համոզվի, որ նախագահական ընտրությունները, որոնք կկայանան հոկտեմբերի 27-ին, հաջող են անցել:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», վարչապետը չի բացառել, որ կարող է քաղաքականություն վերադառնալ, «եթե դրա անհրաժեշտությունը լինի»: