Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից 02.09.13թ.-08.09.13թ.-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման եւ բացթողնման հետեւյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
Ոսկի` գնման գին` 16937.94 (+484.88), բացթողնման գին` 18410.80 (+527.04),
Արծաթ` գնման գին` 290.77 (+13.93), բացթողնման գին` 316.05 (+15.14),
Պլատին` գնման գին`18369.36 (+119.31), բացթողնման գին` 19966.70 (+129.69),
Պալադիում` գնման գին`8895.03 (-112.31), բացթողնման գին` 9668.51 (-122.08):
Փորձագետների մեծ մասն այն կարծիքին է, որ Սիրիայի շուրջ իրավիճակի պատճառով ոսկին առաջիկայում կթանկանա՝ հասնելով 1500 դոլար 1 ունցիայի համար: Սակայն Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում ոսկին այսօր՝ սեպտեմբերի 2-ին մի փոքր էժանացել է՝ կազմելով 1391 դոլար/ունցիա:




























