Տավուշի մարզի Ձորական եւ Հաղթանակ գյուղերի միջնամասում, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. կա տուժած, անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Նիվա» մակնիշի 10 SL 161 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` վարորդը մահացել է:
Հրշեջ-փրկարարները տեղում հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել են գազի փականը:





























