8 մարդ զոհվել, եւս 3-ը գտնվում են ծանր դրության մեջ Տաջիկստանի կենտրոնն ու հյուսիսն իրար կապող ավտոմայրուղու վրա թափված ձնահոսքի արդյունքում:
Դուշանբե-Բուստոն-Չանակ մայրուղու 72-րդ կիլոմետրում նախօրեին ձնահոսք եղել, որը հասել է 200 մետր երկարության եւ 4 մետր բարձրության:
Ինչպես հաղորդում է Regnum գործակալությունը, վկայակոչելով երկրի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարությունը, ձյան գերության մեջ է մնացել 11 մարդ, որոնք այս պահին դուրս են եկել մեքենայից՝ այն առաջ հրելու նպատակով:
Դեպքի վայր են ժամանել նախարարության մասնագետները, նաեւ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների կոմիտեի աշխատակիցները:



























