Հայկական վանական համալիրի բացման արարողությունը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում սեպտեմբերի 17-ին: Նրա տարածքում տեղակայված տաճարը կդառնա ՀՀ տարածքից դուրս գտնվող Հայ առաքելական եկեղեցու(ՀԱԵ) ամենամեծ շինությունը, հաղորդում են Մոսկվայում ՀԱԵ մամուլի ծառայությունից:
Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի վանական համալիրը կառուցվել է ռուսաստանաբնակ հայ մեծահարուստների միջոցներով: Համալիրի ընդհանուր տարածքը 25 հազար քառակուսի կիլոմետր է: Նրա կազմի մեջ են մտնում մոտ հազար հավատացյալների համար նախատեսված Մայր տաճարը, մատուռը, թեմի առաջնորդի նստավայրը, ուսումա-լուսավորական համալիր, թանգարան եւ 200 մեքենաների համար նախատեսված կայանատեղի:
Ակնկալվում է, որ այդ օրը Մայր Տաճարի օծման արաողությունը կանցկացնի Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին II-ը: Օծումից հետո տաճարում հայալեզու պատարագ կանցկացվի, հաղորդում է «В Москве»-ն:
Հայ Առաքելական եկեղեցու վանական համալիրի հիմնաքարի օծման արաողությունը տեղի էր ուեցել 2004թ.-ին Մոսկվայում, Տրիֆոնովի փողոցի վրա գտնվող վանքի հիմքում խորհրդանշական պարկուճը տեղադրել էր Մոսկվայի եւ համայն ռուսիո հանգուցյալ պատրիարք Ալեքսի II-ն ու Գարեգին Բ-ն: Շինարարական աշխատանքները սկսվել են 2006թ.-ին: Սուրբ խաչի օծման արարողությունը տեղի է ունեցել 2011թ.-ին, որին մասնակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:





























