ԵԱՀԿ Միսնկի խմբի հետ Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում, որոնք կշարունակվեն համանախագահների Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ նախատեսված այցելությունների ժամանակ: Այս մասին նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մարտի 17-ին տարածած հայտարարության մեջ:
Ըստ այդ հայտարարության, բանակցությունների ժամանակ քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին ձեւակերպումների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանությունները:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:



























