Երեւանի Ռուբինյանց փողոցի թիվ 29 շենքի մոտ, սեպտեմբերի 2-ին, ժամը 09.30-ին, իրար են բախվել «Օպել», «Ռենջ Ռովեր» եւ «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ԿԻԱ»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























