Հայաստանի տարածքում, սպտեմբերի 2-3-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 17 դեպքից բացահայտվել է 12-ը, իսկ շորթման` 1 եւ խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 15 ավտովթար. 3 մարդ զոհվել է, 16-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























