Վրաստանի ԿԸՀ-ն մերժել է «Վրաստանի ուղին» կուսակցության առաջնորդ, նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլիի՝ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտը՝ երկքաղաքացիություն ունենալու պատճառով (Վրաստան եւ Ֆրանսիա):

Ավելի վաղ Զուրաբիշվիլին հայտ էր ներկայացրել ԿԸՀ եւ հայտարարել, որ իր կարծիքով   իրավունք ունի մասնակցելու նախագահական քարոզարշավին: Նա ավելի վաղ հայտնել էր, որ եթե ԿԸՀ-ն չգրանցի, ինքը դատարան կդիմի:

Սեպտեմբերի 3-ին ԿԸՀ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ըստ Սահմանադրության, «նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի պաշտոններն իրավունք չունեն զբաղեցնելու երկքաղաքացիություն ունեցող անձինք», հայտնում է «Նովոստի Գրուզիան»:

Վրաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին: