ՌԴ Պետդումայի Կոռուպցիայի հակազդման եւ անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրինա Յարովայան  («Եդինայա Ռոսիա» խմբակցություն) հայտարարել է միգրանտներին առեւտրով զբաղվելու արգելքի անհրաժեշտության մասին:

«Միգրանտները չպետք է աշխատեն առեւտրի ոլորտում», - Յարովայայի խոսքերն է մեջբերում հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

Կամչատկայի երկրամաս աշխատանքային այցի ընթացքում նա նաեւ մի շարք պահանջներ է ներկայացրել արտասահմանյան աշխատանքային ներուժ Ռուսաստան ներգրավելու պատենտային համակարգի վերաբերյալ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ըստ Յարովայայի՝ անհրաժեշտ է միգրանտների հետ կնքված պայմանագրերի իսկության լրացուցիչ վերահսկողություն: Հաճախ պայմանագրում նշվածը զգալի տարբերվում են նրանից, թե իրականում ինչով է զբաղվում  արտասահմանցին մեր երկրում, ընդգծել է Պետդումայի պատգամավորը:

ՆՏՎ-ն նշում է, որ Ռուսաստանում ապօրինի միգրացիայի դեմ պատերազմ հայտարարելուց հետո միգրանտների կյանքը բարդացնող գաղափարները եւ օրինագծերը հայտնվում են ամեն օր: Անցյալ շաբաթ ՌԼԴԿ-ի պատգամավորները Պետդումա էին ներկայացրել մի օրինագիծ՝ միգրանտ-խախտողների պարտադիր արտաքսման վերաբերյալ, ՌԴԿԿ-ն առաջարկել վերացնել Ռուսաստան առանց վիզա եկածների համար աշխատանքի հեշտ տեղավորվելը, իսկ համառուսական ժողովրդական ճակատը խոստացել էր տուգանքներով խեղդել ապօրինի միգրանտների գործատուներին: