Ներքին Նովգորոդում 15-ամյա դեռահասը վախճանվել է քաղաքային պարկում քարթինգով զբաղվելիս: Դեռահասի մահվան փաստի առնչությամբ ստուգում է իրականացվել:

Ռուսաստանի քննչական կոմիտեի համապատասխան վարչությունը հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սորմովսկի պուրակում:

Իր քարթը ղեկավարելու ընթացքում դեռահասը կորցրել է գիտակցությունը եւ ոլորանի վրա բախվել ընկերոջ ղեկավարած քարթին: Պարկի աշխատակիցները բժիշկներ են կանչել, որոնք մահ են արձանագրել, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Տղայի մահվան պատճառները պարզելու համար դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: