Բուրիաթիայի Ուլան-Ուդե քաղաքում սեպեմբերի 3-ին երիտասարդ աղջիկը ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով 7-րդ հարկի բնակարանից:
Սեպտեմբերի 2-ի երեկոյան 21-ամյա ուսանողուհին իր երեք ընկերուհիների հետ ալկոհոլ էր օգտագործում: Երբ երկու ընկերուհիները գիշերային ակումբ են գնացել, իսկ մյուսը գնացել է քնելու, աղջիկը համակարգչի առաջ է նստել: Նա սոցցանցում շփվել է ընկերների հետ, ինչից հետո ընկերներին է ուղարկել սեփական թաղման հրավեր: Դրանից հետո աղջիկը պատշգամբ է դուրս եկել եւ ցած նետվել: Այս մասին հաղորդում է «Դեյլայթ նովոստին»:
Աղջկա մարմինը գտել են ընկերուհիները՝ առավոտյան գիշերային ակումբից վերադառնալուց հետո: Հետաքննության նախնական վարկածով՝ ինքնասպանության նախնական պատճառ կարող էր լինել այն, որ աղջիկը բոլորովին վերջերս էր բաժանվել իր ընկերոջից:




























