Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ԱԻՆ Փրկարար ծառայության Երեւանի փրկարարական վարչության պետ, ՓԾ գնդապետ Մուշեղ Ղազարյանին պարգեւատրել է «Երեւան քաղաքի պատվավոր փրկարար» մեդալով:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով մեդալակրին եւ շնորհակալություն հայտնելով բարեխիղճ աշխատանքի համար՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ հետագայում համագործակցությունը եւս կլինի արդյունավետ եւ օպերատիվ: