Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Հակոբ Նալյանի «Հոգեւոր զրույցներ» գիրքը` աշխատասիրությամբ Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների:
«Հոգեւոր զրույցներ» ընդհանուր խորագրի ներքո ամփոփված են Հակոբ Պատրիարքի «Գանձարան ծանուցմանց» քարոզգրքից քաղված եւ աշխարհաբարի վերածված քսան քարոզներ, որոնք ընթերցողին պատասխաններ են տալիս ժամանակակից տարբեր մարտահրավերների վերաբերյալ:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նախաձեռնած «Սերմնացան» մատենաշարի այս առաջին հրատարակությունը նվիրված է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադիր Ամենայն Հայոց Գեւորգ Դ Մեծագործ Հայրապետի ծննդյան 200-ամյակին:
Գիրքը տպագրվել է Մայր Աթոռի բարերար Գաբրիել Չեմպերճյանի մեկենասությամբ:





























