Քեմբրիջի համալսարանի շրջանավարտ, «Լույս» հիմնադրամի շահառու «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Արամ Մուղալյանը սեպտեմբերի 2-ից անժամկետ հացադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նրա խոսքով, Արամ Մուղալյանի հետ աշխատանքներ են տարվում հացադուլը դադարեցնելու նպատակով:
Հացադուլ հայտարարած կալանավորը մեղադրվում է ապրիլի 21-ին Նորապատ գյուղում 4 դրվագով խուլիգանություն կատարելու եւ ազգությամբ եզդի մի ընտանիքի խոտի դեզն այրելու փորձի մեջ: Նրա հետ ձերբակալվել էին եւս 3 երիտասարդներ:




























