Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ եւս մեկ անգամ նշել են, որ հավատարիմ են ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքին՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ աշխատանքի ձեւաչափի շրջանակներում: Այս մասին ասվում է երկկողմ հանդիպման արդյունքում նախագահների արած համատեղ հայտարարությունում:

Տարածաշրջանային կայունությունն ու անվտանգությունն ապահովելու նպատակով՝ կողմերը եւս մեկ անգամ հաստատել են, որ պատրաստ են ամրապնդել եւ կատարելագործել համագործակցությունը ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներում, նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: