Երեւանում կարող են բացել Մոսկվայի պետհամալսարանի մասնաճյուղ եւ ռուսալեզու գիմնազիա: Այս մասին լրագրողներին է հայտարարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման արդյունքում:
«Մշակվում է Երեւանում ՄՊՀ-ի մասնաճյուղի եւ ռուսալեզու գիմնազիայի ստեղծման նախաձեռնությունը»,-ասել է Պուտինը:
Նա հիշեցրել է, որ երկու երկրների միջը արդեն կա կրթության ոլորտում հաջող համագործակցության փորձ: Ըստ նրա՝ խոսքը ռուս-հայկական համալսարանի եւ Հայաստանում ռուսական6 բուհերի մասնաճյուղերի բացման մասին է, որտեղ սովորում է ավելի քան 2000 ուսանող, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























