Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 15.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 14.19-ի սահմաններում օձի խայթոցից թունավորման նախանշաններով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի ԲԿ է տեղափոխվել Աղավնաձոր գյուղի բնակիչ` 56-ամյա Մ. Կ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Նույն օրը, ժամը 13.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.19-ին դեղորայքի չարաշահումից թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երեւանի Փարպեցու շենքերից մեկի բնակիչ` 77-ամյա Կ. Մ.-ն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:




























