ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը լավատեսություն է նայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական հարձակողական սպառազաինությունների նոր պայմանագրի ստորագրման բանակցությունները: Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԱԻ Նովոստին, ՄԱԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մարտի 18-ին կայացած հանդիպման ընթացքում:
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այսօր աշխատում են ՌՀՍ նոր պայմանագրի վրա, եւ մենք լավատեսորեն ենք նայում այդ գործընթացին»"- ասել է Պան Գի Մունը:
«Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում նա կոչ է արել Ռուսաստանի, ԱՄՆ եւ ատոմային այլ երկրների առաջնորդներին համագործակցել ապագայում անատոմ աշխարհ ունենալու համար: Սպասվում է, որ այսօր Պան Գի Մունը հանդիպում կանցկացնի Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մարտի 19-ին նա հանդես կգա «մերձավորարեւելյան քառյակի»՝ ԱՄՆ, ՌԴ, ՄԱԿ եւ ԵԽ ներկայացուցիչների հանդիպմանը:



















