Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, սեպտեմբերի 3-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 38-ամյա Տիգրան Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. օգոստոսի 22-ից   ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով: