Ապարան-Վանաձոր ճանապարհի 22-րդ կմ-ին, այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ճանապարհի երթեւեկելի մաս դուրս եկած ձիուն, իսկ ավտոմեքենայի հետեւից ընթացող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Օպել»-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























