Մոսկվայի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնիի կոռուպցիայի դեմ  պայքարի վերաբերյալ հայտարարությունը թելադրված է քաղաքական միավորներ հավաքելու նրա ձգտմամբ, այլ ոչ թե իրական խնդիրներ լուծելու ցանկությամբ, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ընդ որում, նախագահն ընդգծել է, որ այդ մարդու կողմից բազմատեսակ խնդիրներ եւ խախտումներ են կատարվել: 

«Այդ պարոնը կոռուպցիայի դեմ պայքարի բավականին նորաձեւ թեման է արծարծում… Կոռուպցիայի դեմ պայքարելու համար ամենից առաջ ինքդ պետք է բյուրեղի պես մաքուր լինես: Սակայն այստեղ խնդիրներ կան», - հայտնել է պետության ղեկավարը՝ Առաջին ալիքի եւ Associated Press գործակալության հետ հարցազրույցում:

«Այդ պարոնը որտեղ էլ հայտնվում է, այնտեղ միշտ նա ինչ-որ բան է «փորփրում», նրա հետ միշտ ինչ-որ խնդիր է լինում՝ սպիրտի կամ ինչ-որ սպիրտի գործարանի հետ կապված, կամ անտառի հետ են ինչ-որ խնդիրներ, կամ արտասահմանում իր ընկերությունն է հայտնաբերվել, ինքը դրանք չէր հայտարարագրել: Դա ակնհայտ փաստ է», - նշել է Վլադիմիր Պուտինը: «Այնպես որ սա այն դեպքը չէ, երբ ընդդիմադրին բռնում են պարզապես իշխանությանը հայհոյելու համար, այստեղ մտածելու բան կա՝ ինչ ասել դատարանին եւ իրավապահ մարմիններին ընդհանուր առմամբ», - ամփոփել է Ռուսաստանի նախագահը: