«Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամները սեպտռեմբերի 6-ին երթ կկազմակերպեն՝ անցելով քաղաքապետարանի, Մշակույթի նախարարության, դատախազության մոտոն եւ կավարտվի Փակ շուկայի մոտ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Քոչարը: Նրա խոսքով, իրենց պայքարը շարունակվելու է անկախ կեղծ եւ շինծու դիմադրությունից:
«Այս պայքարը երկար կտեւի: Այս երկրում բոլոր հարցերը լուծում է մեկ հոգի եւ քանի դեռ այդ մեկ հոգին չի բռնել այդ օրինազանցի ձեռքը, խնդիրը չի լուծվի: Այնպես որ կպայքարենք այնքան ժամանակ, մինչեւ որ, ով որ պետք է ասի. «Սիրուն չի»,- ընդգծեց Անի Քոչարը:
Ինչ վերաբերում է նոր աշխատատեղերի խնդրին, ակտիվիստն ասաց, որ իրենք դեմ չեն նոր աշխատատեղերին, պարզապես նոր «Երեւան Սիթի» բացելու համար շատ տեղեր կան: Նրա խոսքով, եթե այս պայքարը կիսատ թողնեն, օլիգարխների համար կանաչ լույս կվառվի, իսկ շատերը կարտագաղթեն:





























